Յուղոտ կաթնամթերքը կարող է նկատելիորեն նվազեցնել երկրորդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը, նշում են շվեդական Լունդի համալսարանի մասնագետները:

Նրանց բացահայտումը, որի արդյունքները լույս են տեսել American Journal of Clinical Nutrition ամսագրում, շատերին է զարմացրել, քանի որ նախորդ հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ մսի, պանրի եւ կաթնամթերքի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է դիաբետի զարգացման հավանականությունը:

Գիտնականները ուսումնասիրել են 45-74 տարեկան 27 հազար մարդու սննդակարգային սովորությունները: Քսան տարվա ընթացքում 2860-ի մոտ (մոտավորապես 10 տոկոս) դիաբետ է զարգացել: Պարզվեց, որ դա տեղի էր ունեցել հիմնականում այն մարդկանց հետ, որոնք ամեն օր կարմիր միս են օգտագործել, իսկ ահա կաթնամթերքով սնվողները շատ ավելի հազվադեպ էին հիվանդանում:

«Մեծ քանակությամբ յուղոտ կաթնամթերք օգտագործող մարդիկ 23 տոկոսով ավելի քիչ են հիվանդանում երկրորդ տիպի դիաբետով: Ընդ որում՝ մսի օգտագործումը նպաստում է դիաբետի զարգացման հավանականությանը՝ անկախ նրանից, այն յուղոտ է, թե ոչ», - նշում է հետազոտության հեղինակ Ուլրիկա Էրիկսոնը:

Գիտնականների խոսքով՝ դիաբետի զարգացմանը կարող են նպաստել նաեւ ապրելակերպը, աշխատանքը, ֆիզիկական վարժությունների քանակը եւ վնասակար սովորությունները: