Հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց 69 տոկոսը երբեք դեպրեսիայով չի տառապել, հայտնում են նոր հետազոտության հեղինակները, որը լույս է տեսել The Journal of Clinical Psychiatry ամսագրում:
Ավելին՝ Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի մասնագետների տվյալներով՝ հակադեպրեսանտներ ունեցող մարդկանց 38 տոկոսը երբեք օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ չեն ունեցել, ոչ էլ տագնապային խանգարումներ, սոցիալական ֆոբիաներ կամ էլ որեւէ այլ տիպի խանգարումներ:
Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ 1988 թվականի համեմատ՝ 2008 թվականին հակադեպրեսանտների օգտագործումը աճել է 400 անգամ: Իսկ այսօր ԱՄՆ-ում մարդկանց 11 տոկոսը ամեն օր հակադեպրեսանտներ է ընդունում: Բացառված չէ, որ դա խոսում է այն մասին, որ փորձ է արվում բոլոր խնդիրները լուծել հաբերի միջոցով: Մասնագետների խոսքով՝ հոգեբանական օգնությունը ավելի արդյունավետ կլիներ, սակայն հաբերն ավելի էժան են:
Բժիշկ Ռամին Մոջտաբայը եւ վերոնշյալ համալսարանի նրա գործընկերները 1071 կամավոր ներառած հետազոտություն են անցկացրել: Կամավորների 31 տոկոսը հակադեպրեսանտներ են ընդունել: Այս դեղահաբերը օգնում էին նրանց բարելավել տրամադրությունը, հաղթահարել տագնապայնությունը, կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն նրանք կարող են եւ չնկատել, որ հակադեպրեսանտները շատ ուժեղ կախվածություն են առաջացնում:
Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ է որեւէ միջոց գտնել հակադեպրեսանտների չարաշահումը կանխարգելելու նպատակով:






