ՄԻԱՎ-ի տարածումը մարդու օրգանիզմում նման է համակարգչային վիրուսի տարածմանը: Իր հատկություններով ՄԻԱՎ-ը նման է համակարգչային վիրուսի: ՄԻԱՎ/ՁԻԱՀ մասնագետները և Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետներն արել են այս բացահայտումը այն բանից հետո, երբ ստեղծել են վիրուսի տարածման համակարգչային մոդելը:
Վերոնշյալ գիտնականները աշխատել են վիրուսի հիբրիդային տարածումը եւ ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ի զարգացումը կանխատեսող մոդելի ստեղծման ուղղությամբ: Ուսումնասիրելով ստեղծված մոդելը՝ գիտնականները եկել այն եզրակացության, որ ժամանակին մեկնարկած թերապիան վիրուսի կանխարգելման որոշիչ գործոններից է:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ ՄԻԱՎ-ի զարգացումը մարդկանց մոտ տեղի է ունենում երկու հիմնական ճանապարհով՝ արյան շրջանառության եւ անմիջապես բջիջների միջեւ: Սա շատ է հիշեցնում համակարգչային որոշ վիրուսների՝ համացանցով տարածվելը:
Մոդելը հայտնաբերեց ՄԻԱՎ-ի եւ հայտնի Conficker-ի տիպի համակարգչային վիրուսների միջեւ բազմաթիվ նման հատկություններ: Այս վիրուսը ժամանակին տարածված էր Եվրոպայի ռազմական եւ ոստիկանական համակարգի բոլոր համակարգիչներում, այն ակտիվ է նաեւ այսօր:
«ՄԻԱՎ-ն ու Conficker-ը տարածման հիբրիդային սկզբունք ունեն, որը պահպանվում է երկար ժամանակի ընթացքում, այդ պատճառով դրանք այդքան բարդ է ուսումնասիրել » , - նշում է հետազոտության հեղինակ Չանգվանգ Ժանգը՝ հավելելով, որ մոդելն օգնեց բացահայտել ՄԻԱՎ-ի եւ համակարգչային վիրուսների միանման որոշ հատկություններ, ինչը շատ կարեւոր է հիվանդության կանխարգելման եւ վերահսկման տեսանկյունից:






