Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մթերքի 5 տեսակ, որոնք պետք է անպայման ներառել սննդակարգում, եթե  ուզում եք 70 տարեկանում պահպանել 25 տարեկանի տեսողությունը.

Օմեգա-3 ճարպաթթուներ

Ձկնեղենում պարունակվող ճարպաթթուները պարզապես անհրաժեշտ են մեր աչքերին, դրանք պաշտպանում են տեսողական օրգանները չորությունից եւ մակուլյար դեգեներացիայից: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով յուղոտ ձկնեղեն են օգտագործում, 50 տոկոսով ավելի քիչ են  բախվում նեովասկուլյար (խոնավ) մասկուլյար դեգեներացիաին: Այնպես անհրաժեշտ է շաբաթն առնվազն մի անգամ ձկնեղեն օգտագործել:

Վիտամին D

Վիտամին D-ն արտադրվում է մաշկի տակ արևի ճառագայթների ազդեցության պայմաններում, սակայն դրա հիանալի աղբյուր են նաեւ պանիրը, որոշ սնկերն ու հավկիթի դեղնուցը:  Համարվում է, որ վիտամին D3 պարունակող սննդային հավելումները կանխարգելում են տարիքային մակուլյար դեգեներացիան, մեղմում են ցանցաթաղանթի բորբոքումը, բարելավում են տեսողությունը:

Անտոցիանիններ

Այս նյութը պարունակվում է հապալասում, կապույտ հապալասում եւ հաղարջում եւ շատ օգտակար է եղջերաթաղանթի եւ աչքի արյունատար անոթների համար՝ նվազեցնելով կատարակտայի եւ մակուլյար դիստրոիֆիայի զարգացման հավանականությունը:

Զեակսանտին

Այս նյութը պարունակվում է կանաչ բանջարեղենում՝ բրոկոլիում, սպանախում, սալաթում, այն նվազեցնում է տարիքային մակուլյար դեգեներացիայի հավանականությունը եւ շատ օգտակար է տեսողության համար:

Բիոֆլավոնոիդներ

Այս նյութերը պարունակվում են թեյի, կարմիր գինու, ցիտրուսները եւ հատապտուղների մեջ: Դրանք կարող են կանխարգելել կատարակտան ու մակուլյար դեգեներացիան, այդ պատճառով այս նյութերով հարուստ մթերքները պետք է անպայման ընդգրկել սննդակարգում: