Դեռահաս տարիքում ալկոհոլի չարաշահումը կարող է լուրջ հարված հասցնել ուղեղի զարգացմանը եւ մի շարք խնդիրներ առաջացնել, հայտնում են Իլինոյսի համալսարանի մասնագետները (Չիկագո, ԱՄՆ):
Հետազոտությունների ընթացքում, որոնց արդյունքները լույս են տեսել Neurobiology of Disease ամսագրում, գիտնականները պարզել են, որ ալկոհոլի փոքր չափաբաժինների ազդեցության պայմաններում զարգացող առնետերը հասուն տարիքում ավելի հաճախ են տագնապայնություն դրսեւորում: Բացի այդ՝ հասուն տարիքում դրանց մոտ ավելի հաճախ են զարգանում ալկոհոլիզմի դասական հատկանիշները՝ այն առնետների համեմատ, որոնք ալկոհոլի ազդեցության չեն ենթարկվել հասունանալու ընթացքում:
Բանն այն է, որ դեռահաս տարիքում ալկոհոլի չարաշահման հետեւանքով փոխվում է ԴՆԹ-ի բանաձեւն ուղեղում՝ դրա զարգացման կարեւորագույն փուլում: Ուղեղի հյուսվածքների անալիզը օգնել է պարզել, որ ԴՆԹ-ն ավելի շատ է «փաթաթված» սպիտակուցներով այն առնետների մոտ, որոնք ալկոհոլի զգալի չափեր են ընդունել դեռահաս տարիքում: Դրանք ուղեղի հենց այն պաթոլոգիկ փոփոխություններն են, որոնք կոչվում են դեռահասների ալկոհոլիզմ:
Հետազոտության հեղինակ Սուբխաշ Պանդին կարծում է, որ գործընկերների հետ համատեղ բացահայտել է այն մեխանիզմը, որի միջոցով դեռահասային ալկոհոլիզմը ազդում է մարդու վրա նրա ամբողջ հետագա կյանքի ընթացքում, նույնիսկ եթե մարդը դադարում է խմել 20 տարեկանից հետո:
Բարեբախտաբար, գիտնականները պարզել են, որ այդ փոփոխությունները որոշ դեպքերում դառնալի են: Երբ որոշ առնետներ քաղցկեղի դեմ պայքարով դեղորայքի ներարկում էին ստանում, ԴՆԹ-ի վնասվածքները ոչ այդքան վառ էին արտահայտված լինում: Այժմ մասնագետները փորձում են այլ, ավելի արդյունավետ մեթոդներ գտնել՝ ակոհոլի հասցրած վնասը հատուցելու համար:






