Երբեմն աղոթքը իսկապես օգնում է մարդկանց ապաքինվել եւ առողջանալ, նշում են բժիշկները։

«Ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ բժիշկներն ու նույնիսկ ընտանիքի անդամներն արդեն հույս չունեին, որ մարդը կարող է ապաքինվել, սակայն, շնհորհիվ հավատքի, մարդը կենդանի էր մնում: Այս երեւույթը դժվար է բացատրել գիտության տեսանկյունից, սակայն նման բաներ տեղի են ունենում», - նշել է սրտաբան Չոնսի Կրանդալը Newsmax Health-ին տված հարցազրույցում:

Բժշկի խոսքով՝ նա ինքն է տեսել, ինչպես են մարդիկ կենդանացել արդեն իսկ արձանագրված մահից հետո շնորհիվ աղոթքի ուժի: Բժիշկը հիշել է Բրաուն անունով մի հիվանդի, ինչպես նաեւ 55-ամյա մի տղամարդու՝ Հարի Ուիլյամս անունով, ում սիրտը երկու անգամ կանգ է առել եւ բժիշկները, մտածելով, որ նրա ուղեղը թթվածնի երկարատեւ պակասից հետո չի կարողանա ապրել, խորհուրդ են տվել նրա կնոջը տալ իր համաձայնությունը արհեստական շնչառության սարքավորումն անջատելու համար: Այդ ժամանակ հիվանդի մոտ են հրավիրել բժիշկ Կրանդալին՝ կոնսուլտացիայի համար, եւ բժիշկը հանկարծակի զգացել է, որ պետք է աղոթել: Այդ ժամանակ, բժշկի խոսքով, հրաշք է տեղի ունեցել, հիվանդը սկսել է շարժվել, պարզվել է, որ նրա ուղեղը կենդանի է:

Մի շարք հետազոտություններ եւս ապացուցել են, որ հավատացյալ մարդիկ ավելի շուտ են ապաքինվում եւ ավելի երկարակյաց են:

«Այս ամենը ճիշտ է, թեկուզեւ գիտության տեսանկյունից անբացատրելի, բայց բոլոր այս դեպքերը ստիպում են մեզ հավատալ», - նշել է սրտաբանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով մարդիկ չպետք է հույսը կորցնեն, այլ պետք է շարունակեն աղոթել Բոբի Քրիստինա Բրաունի համար: