Ավսրալիացի բժիշկը նախադաշտանային համախտանիշի դեմ արդյունավետ սննդակարգ է մշակել: Այն բաղկացած է հակաբորբոքային մթերքներից եւ հատուկ հավելումներից:
Նախադաշտանային համախտանիշն առկա է կանանց մեծամասնության մոտ: Դրա հիմնական ախտանշաններից են նյարդանանալը, ախորժակի կորուստը, ցավը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այս երեւույթների դեմ պայքարում են ցավազրկողների, շոկոլադի եւ ջերմակների միջոցով:
Սակայն բժիշկ Լարա Բրայդենը արդյունավետ սննդակարգ է ստեղծել այս երեւույթների դեմ: Պետք է ընտրել այն մթերքները, որոնք չեն նպաստում բորբոքային պրոցեսներին:
«Նյարդանանալն ու ախորժակի կորուստը համարվում են նախադաշտանային համախտանիշն ուղեկցող հիմնական երեւույթները, սակայն դրանք նորմա չեն հանդիսանում, - նշում է բժիշկ Բրայդենը, - ես քսան տարվա ընթացքում հետեւել եմ սննդակարգի ազդեցությանը նախադաշտանային համախտանիշի վրա, եւ դա օգնեց ինձ մշակել այնպիսի սննդակարգ, որը կարող է օգնել ցանկացած կնոջ: Պետք է զերծ մնալ քաղցր եւ տապակած մթերքների օգտագործումից, ինչպես նաեւ մագնիումով եւ վիտամին B6-ով հարուստ հավելումներ ընդունել»:
Նախաճաշի համար բժիշկը խորհուրդ է տալիս մեկ կամ երկու ձվով ձվածեղ, ինչպես նաեւ սպանախ կամ այծի պանրից ֆրիտատա: Այս ամենի հետ մեկտեղ կարելի է ջուր, սուրճ կամ թեյ օգտագործել: Կեսօրին կարելի է մի փոքր ընկուզեղեն ուտել, ավոկադո եւ լիմոնի հյութ կամ թարմ մրգեր: Ճաշին կարելի է համտեսել կանաչ սալաթ ապխտած սաղմոնով կամ սուշի միսո ապուրով, իսկ երեկոյան խորհուրդ է տրվում տապակած հավ, բրոկոլի եւ բրինձ, ինչպես նաեւ լիմոնով ջուր, մի բաժակ գինի կամ գարեջուր:






