Գիտնականները ԱՄՆ-ում հայտնաբերել են  թռչնագրիպի երեք նոր բարձր պաթոգենությամբ վիրուս վարակված ընտանի թռչունների եւ վայրի թռչունների մոտ:

Մարդկանց վարակման մասին առայժմ տեղեկություններ չկան, սակայն գիտնականները պնդում են, որ հիվանդ թռչունների հետ անմիջական կոնտակտ ունեցած մարդիկ կարող են վարակված լինել, հաղորդում է Reuters-ը:

«Հիմնականում այդ շտամերը չեն կարող վարակել մարդկանց, սակայն բոլորս պետք է զգույշ լինենք», - նշում է բժիշկ Սթիվեն Մորսը Կոլումբիայի համալսարանից: Նրա խոսքով՝ այժմ դժվար է ստույգ որեւէ բան ասել գրիպի նոր տեսակի մասին:

Ավելի վաղ ամերիկյան Այովա նահանգի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են սպանդի ենթարկել 5.3 մլն հավ՝ հիվանդության տարածումը կասեցնելու համար: