31-ամյա Սարա Ուեզերիլը, որը չորս երեխա ունի, շատ երկար ժամանակ տառապում էր էներգետիկ ըմպելիքների նկատմամբ յուրահատուկ կախվածությունից: Նա օրական 24 հատ Red Bull էր խմում, ինչը բացասաբար էր անդրադառնում նրա առողջության վրա, բացի այդ՝ տարեկան նա դրանց վրա £5,460 էր ծախսում: Այժմ նա կարողացավ ազատվել այդ սովորությունից՝ շնորհիվ հիպնոսի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բժիշկները հայտնեցին Սարային, որ, եթե նա չազատվի այդպիսի մեծ չափաբաժիններով կոֆեին ընդունելուց, շատ շուտով լուրջ խնդիրներ կունենա: Իսկապես, իր այս սովորության պատճառով Սարան միշտ իրեն քնկոտ էր զգում, տառապում էր անքնությունից եւ սրտի ռիթմի խանգարումներից: Նա տարբեր միջոցներ էր փորձում սովորությունից ազատվելու համար, սակայն ոչինչ չէր ստացվում:

Այդ ժամանակ Սարան որոշեց դիմել հիմպնոթերապեւտի օգնությանը: Եվ դա նրան օգնեց: 50 րոպե տեւողությամբ սեանսը բավական եղավ էներգետիկներից հրաժարվելու համար: Սակայն հիպնոսից առաջ Սարան ստիպված եղավ ընդամենը 8 հատ Red Bull խմել, քանի որ հակառակ դեպքում պարզապես չէր ենթարկվի հիպնոզի:

Red Bull աշխարհում ամենատարածված էներգետիկ ըմպելիքներից է, սակայն այն հաճախ է քննադատվում մեծ չափաբաժիններով կոֆեին պարունակելու համար: Սարան օրական երկու գրամ կոֆեին էր օգտագործում, այնինչ 5 գրամը համարվում է մահացու չափաբաժին: