Նստած ապրելակերպը նպաստում է ոչ միայն ճարպակալման, այլ նաեւ կրծքագեղձի քաղցկեղի եւ էնդոմետրիումի ի հայտ գալուն: Այս մասին են հայտարարել շվեդ գիտնականները Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի ֆիլադելֆյան հանդիպման ժամանակ:

Այս եզրահանգման գալու համար գիտնականները հետազոտել են 25-64 տարեկան ավելի քան 29 հազար կանանց տվյալները: Հետազոտությունը սկսելու պահին նրանցից եւ ոչ մեկը քաղցկեղ չի ունեցել: Կանանց բաժանել են երեք խմբի՝ առաջին խմբում են ընգրկվել նրանք, ովքեր նստած ապրելակերպ էին վարում, երկրորդում՝ նրանք, ովքեր սպորտով էին զբաղվում՝ չնայած նրան, որ եւս նստած ապրելակերպ էին վարում, իսկ երրորդ խմբում ընդգրկվել էին ակտիվ աշխատանք ունեցողները (օրինակ, ուսուցիչները), ովքեր նաեւ սպորտով էին զբաղվում:

25 տարի անց գիտնականները կրկին ստուգել են այս կանանց եւ պարզել, որ նստած ապրելակերպ վարողների մոտ մինչեւ դաշտանադադարը քաղցկեղի եւ էնդոմետրիումի հավանականությունն աճում էր 2.4 անգամ՝ ակտիվ ապրողների համեմատ: Հատկանշական է, որ դաշտանադադարից հետո ապրեկալերպը այլեւս գրեթե չի ազդում քաղցկեղի զարգացման հավանականության վրա:

Շվեդական Լունդի համալսարանի թերապեւտ Աննա Ջոնսոնը՝ հետազոտության հեղինակը, պասիվ կյանքով ապրող կանանց խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ վեր կենալ տեղից, զբոսնել, վարժություններ անել, քանի որ դա օգտակար կլինի նրանց առողջության համար: