Երկու անգամ մտածեք նախքան կեսօրին ճարպազերծված թխվածքաբլիթ կամ առանց շաքարի պաղպաղակ ուտելը:Դեպքերի մեծամասնությունում ավելի լավ է չափավոր քանակությամբ բնական սննդամթերք ուտել, ասում է Քլիվլենդի կլինիկայի առողջության մենեջեր, գիտությունների մագիստրոս Քրիստին Կիրկպատրիկը:
«Մենք՝ ամերիկացիներս, սիրում ենք մեր շաքարն ու ճարպը, եւ ոչ առանց պատճառի: Հետազոտությունը ցույց է տվել, որ շաքարը կարող է ակտիվացնելմարդկանց , կա՛մ էլ ստիպել մարդկանց իրենց հանգիստ զգալ: Ճիշտ նույն կերպ ճարպը հանգեցնում է բավարարվածության եւ հագեցվածության զգացողության»,- ասում է տիկին Կիրկպատրիկը, հաղորդում է Քլիվլենդի կլինիկան:
Օրինակի համար վերցնենք գետնանուշի յուղը՝ շաքարի ցածր պարունակությամբ: Արտադրողները սովորաբար նրա մեջ օգտագործում են ավելի քիչ գետնանուշ, քան ճարպերով հագեցած գետնանուշի յուղում: Դրա փոխարեն նրանք ավելացնում են ավելի շատ եգիպտացորենի օշարակ եւ մեղր: Որոշ դեպքերում նրանք ավելացնում են նաեւ սոյայի սպիտակուց՝ կոմպենսացնելու համար սպիտակուցի կորուստը:
Ինչպես առողջ ճարպեր պարունակող շատ այլ մթերքներ, բնական տեսքով գետնանուշի յուղը սպիտակուցներով հագեցած, հիասքանչ, օգտակար մթերք է եւ նույնիսկ կարող է իջեցնել սիրտ-անոթային հիվանդություների առաջացման ռիսկը, ասում է Կիրկպատրիկը : Եթե հեռացնենք սպիտակուցի հիմնական աղբյուրը, ապա կնվազեն մթերքի հիմնական առավելությունները: Իսկ շաքարի ավելացումը մեծացնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ աճի եւ անկման հավանականությունը:
«Այս «ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը, եթե դա ձեզ համար նորմա է, կարող է օրգանիզմում բորբոքման եւ քրոնիկ հիվանդությունների հանգեցնել»,- ասում է տիկին Կիրկպատրիկը:






