Մի խումբ ճապոնացի գիտնականների կողմից բացահայտվել է մաշկային հյուսվածքները նյարդային բջիջների փոխակերպման մեթոդը:

Կիոտոյի բժշկական համալսարանի մասնագետները վեց տարբեր քիմիական բաղադրիչներ են օգտագործել, որոնք ազդում են նյարդային բջջի ձեւավորման ու զարգացման վրա: Այս մասնիկներն ավելացրել են մաշկային հյուսվածքների մանր նմուշներին, որոնք վերցվել էին տարբեր տարիքի մարդկանցից՝ 6 ամսից մինչեւ 55 տարեկան: Արդյունքում գիտնականները պարզել են, որ երեք շաբաթ անց մաշկի 80 տոկոսը ձեռք է բերել նյարդային բջիջներին հատուկ բոլոր հատկանիշները:

 «Մենք հույս ունենք, որ այս բացահայտումը թույլ կտա ապագայում վնասված նյարդերի բուժում իրականացնել: Սակայն, քանի որ քիմիական նյութերի օգտագործումը որոշակի վտանգներ է պարունակում, մենք պետք է շարունակենք հետեւել վերաձեւավորված բջիջների զարգացմանը, որպեսզի համոզվենք, որ դրանք անվտանգ են», - նշում է հետազոտողներից մեկը:

Ի տարբերություն ինդուցված ցողունային բջիջների՝ (iPS-բջիջների) քիմիական ազդեցության արդյունքում ձեւավորված հյուսվածքները գենային մակարդակով միջամտություն չեն պահանջում: Ճապոնացի գիտնականների կարծիքով՝ այդպիսի բջիջները ավելի քիչ են հակված քաղցկեղի զարգացմանը ու դրանք ավելի հեշտ է աճեցնել: