Հարավային Անգլիայի համալսարանի գիտնականները առնետների վրա փորձարկումներ են իրականացրել: Նրանք պարզել են, որ կոկաինը խաթարում է կապը գլխուղեղի երկու կարեւորագույն սպիտակուցների միջեւ: Այդ պատճառով նվազում է ինքնավերահսկման մեխանիզմի արդյունավետությունը: Կոկաինը նաեւ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի՝ սթրեսին դիմակայելու հատկության վրա, ինչի արդյունքում փակ շղթա է ի հայտ գալիս, քանի որ մարդը սթրեսի դեմ պայքարելու համար կրկին կարող է դիմել թմրանյութի օգնությանը, հաղորդում է The Daily Mail-ը: Ընդ որում՝ նույնիսկ մեկ անգամ կոկաին փորձելը բավական է ուղեղի կառուցվածքային փոփոխություններ ձեռք բերելու համար:

Չնայած նրան, որ հետազոտությունը առնետների էր ներառում, գիտնականները համոզված են՝ դրա արդյունքներն արդիական են նաեւ մարդկանց դեպքում: Նման մի բան է տեղի ունենում, երբ կախվածությունից փորձում են ազատվել ալկոհոլիկները կամ հերոինային կախվածությամբ տառապողները: Մասնագետները ենթադրում են, որ գլխուղեղի սպիտակուցների միջեւ կապը վերականգնող դեղորայքը կարող է կանխարգելել ռեցիդիվներն այն մարդկանց մոտ, որոնք պայքարում են կոկաինային կախվածության դեմ: