Տղամարդկանց ճաղատման եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ կարող է որոշակի կապ լինել: Սովորաբար, այն տղամարդիկ, ովքեր շուտ են ճաղատում, շատ ավելի են հակված քաղցկեղի այս տեսակը ձեռք բերելուն, նշում են Journal of Clinical Oncology ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները:
Հետազոտությանը մասնակցել 25-74 տարեկան 4 հազար տղամարդ: Նրանց բաժանել են մի քանի խմբի՝ ճաղատում չունեցող, ճաղատմանը հակված, ճաղատող եւ ակտիվ ճաղատող: Այնուհետեւ պարզվեց, որ ճաղատ տղամարդկանց մոտ՝ ճաղատության աստիճանից անկախ, 56 տոկոսով 21 տարվա ընթացքում աճում էր շագանակագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը: Միջին ճաղատությամբ տղամարդկանց մոտ այս հավանականությունը 83 տոկոս էր կազմում:
Այնումենայնիվ, գիտնականները չեն կարող բացատրել կապը ճաղատության եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ: Հավանաբար, դա ինչ-որ կերպ կապված է տղամարդու հորմոնների՝ մասնավորապես, թեստոստերոնի հետ:
Բացառված չէ, որ դիհիդրոստերոնը նույնպես իր դերն է խաղում: Դիհիդրեստերոնը հորմոն է, որը օրգանիզմը արտադրում է թեստոստերոնի միջոցով: Այն կարելի է գտնել մազի ֆոլիկուլներում: Որոշ հետազոտությունների համաձայն՝ այս հորմոնի ավելցուկը կարող է շագանակագեղձի հետ խնդիրներ առաջացնել:
Եվ այսպես, ճաղատության եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ կապը դեռ պետք է ապացուցվի:






