Սպիտակուցների բարձր եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերը կարող են հանգեցնել ավելորդ քաշի ձեւավորմանն ու բարձրացնում են վաղաժամ մահվան հավանականությունը: Այս եզրակացության են եկել իսպանական գիտնականները՝ Rovira i Virgili University-ից 7 հազար կանանց ու տղամարդկանց հետեւելուց հետո:
Չնայած նրան, որ սպիտակուցային դիետաները լայն տարածում են գտել վերջերս, դրանց արդյունավետության գիտական ապացույցներ չկան: Հետազոտության սկզբում մասնակիցներից եւ ոչ մեկը սիրտ-անոթային խնդիրներ չուներ, սակայն բոլորն էլ գտնվում էին ռիսկի խմբում՝ ավելորդ քաշի պատճառով:
Հետազոտությունը ցույց տվեց, որ սննդակարգում սպիտակուցի մակարդակի բարձրացումը դեպքերի 90 տոկոսում կարող է հասցնել ավելորդ քաշի գոյացմանը, եթե ածխաջրերը փոխարինվում են սպիտակուցներով: Սպիտակուցների չարաշահումը դեպքերի 59 տոկոսում կարող էր հասցնել նաեւ վաղաժամ մահվան:






