Հակաբիոտիկների նկատմամբ կայուն Clostridium difficile (C.diff) բակտերիաներով շատերը վարակվում են հիվանդանոցներում: Սովորաբար այդպիսի բակտերիաները բուժվում են հակաբիոտիկներով, սակայն այժմ Loyola University Chicago Stritch School of Medicine-ի գիտնականներն առաջարկում են պայքարել դրանց դեմ այդ նույն բակտերիաների «անվնաս» տեսակների միջոցով:

Ամերիկյան գիտնականները առաջարկում են հիվանդներին ներարկել C.diff-ի անվտանգ շտամերը, որոնք որեւէ տոքսին չեն արտադրում: Ավելի վաղ իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ անվտանգ բակտերիաները կանխում են ինֆեկցիայի կրկնումն ու զարգացումը: Անվտանգ այս բակտերիաները կանխում են ինֆեկցիաների կրկնման հավանականությունը ընդհուպ մինչեւ 5 տոկոս: Բուժման այս մեթոդիկայի արդյունավետությունն արդեն իսկ ապացուցված է:

Հիշեցնենք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաները լուրջ խնդիրե են դարձել հիվանդանոցների համար: Ստացիոնարում գտնվելու ընթացքում հիվանդների 5-12 տոկոսը վարակվում են դրանցով:

C.diff-ով վարակման հետեւանքները կարող են շատ լուրջ լինել՝ ընդհուպ միչեւ պսեվդոմեմբրանոզ էնտերոկոլիտ եւ տոկսիկ մեգակոլոն, որոնք վիրահատություն են պահանջում եւ նույնիսկ կարող են մահացու լինել: