2011 թվականի սեպտեմբերին բժիշկները ասել են, որ 14-ամյա Թեյլոր Խեյլը մահացել է: Նրա ուղեղն այլեւս չի աշխատում: Այդ ժամանակ դժվար էր հավատալ, որ նա երբեւէ ուշքի կգա եւ նույնիսկ կկարողանա մասնակցել ավարտական երեկոյին: Սակայն մոտակա երկուշաբթի Թեյլորը, որն արդեն 17 տարեկան է, կգնա ատեստատ ստանալու:
Այն, ինչ տեղի է ունեցել Թեյլորի հետ, կարելի հրաշք անվանել: 2011 թվականի սեպտեմբերին Թեյլորն ընկել է ավտոմեքենայից, եւ լուրջ վնասվածք ստացել, ինչից հետո մի քանի օր պառկել է անգիտակից: Սեպտեմբերի 17-ին ուղեղի արյունահոսություն է ունեցել, ինչից հետո նրա ուղեղը մասնակի հայտնվել է ողնաշարային ուղիներում: Դրանից հետո ողջ մնալու նրա շանսերը գրեթե հավասարվեցին զրոյի:
Բժիշկները պատմել են աղջկա ծնողներին, որ նրա ուղեղը մահացել է, եւ խորհուրդ տվել մտածել նրա օրգանները դոնորային նպատակերով տրամադրելու մասին: Հենց այդ ժամանակ է աղջկան այցելել խիրոպրակտիկ եւ հավատացյալ քրիստոնյա Ջեգ Ստիկելը: Նա ասեց, որ զգաց, որ աստված պահանջում է նրանից գալ եւ օգնել այս աղջկան: Աղջկա ծնողներն ասել են, որ իրենց դստեր համար այլեւս ոչինչ հնարավոր չի անել, քանի որ նա խոր կոմայի մեջ է: Սակայն տղամարդը ասել է, որ պետք է գոնե աղոթի աղջկա համար, ձեռքը դրել է նրա պարանոցին եւ խնդրել աստծուն փրկել նրա կյանքը:
Երբ տղամարդը հեռացել է, բժիշկներն անջատել են թոքերի արհեստական վենտիլյացիայի սարքավորումները, սակայն աղջիկը, ի զարմանս բժիշկների, սկսել է ինքնուրույն շնչել: Իսկ հետագա մի քանի ժամերին նրա վիճակը բարելավվել է, ուղեղը՝ ակտիվացել եւ նա նույնիսկ փորձեց ինչ-որ բան ասել:
Շուտով նա վերջնականապես ապաքինվեց: Մի քանի ամիս, սակայն, նա ստիպված էր կրկին սովորել անել այն ամենը, ինչ անում էր նախկինում, նույնիսկ քայլել եւ խոսել: Սակայն ժամանակի ընթացքում նա վերադարձել է դպրոց, սովորել է մեքեա վարել, սկսել հանդիպել տղաների հետ: Իսկ շուտով կմասնակցի նաեւ ավարտական երեկոյին:









