Մատնահետքերի միջոցով կարելի է պարզել, մարդը կոկաին օգտագործել է վերջերս թե ոչ, հայտնում են բրիտանացի գիտնականները: Թմրանյութի մասին խոսում են մատների վրա մնացած քիմիկալիաները: Այս մեթոդը թույլ կտա ոստիկաններին տեղում ստուգել կասկածյալի՝ թմրամոլ լինելու հավանականությունը՝ առանց հավելյալ անալիզների:

Գիտնականների խոսքով՝ երբ մարդը կոկաին է ընդունում, նյութափոխանակության ընթացքում արտադրվում են բենզոիլէկգոնինը եւ մեթիլէկգոնինը՝ նյութեր, որոնք հետագայում մնում են մատների վրա:  Սուրեի համալսարանի մասնագետները՝ մատնահետքերի վրա հատուկ նյութ ավելացնելու միջոցով կարողացան պարզել, հետազոտության մասնակիցներից որ մեկի օրգանիզմում կոկաինի հետքեր կան:

«Մեթոդի առավելությունը ոչ միայն նրանում է, որ այն միջամտողական չէ, այլ նաեւ նրանում, որ դրա արդյունքները շատ դժվար է կեղծել», - նշեց հետազոտության առաջատար հեղինակ Մելանի Բեյլին:

Գիտնականների խոսքով՝ ի տարբերություն մեզի եւ արյան անալիզների՝ մատնահետքերը հնարավոր չէ կեղծել:

Այժմ Բեյլին ու գործընկերները աշխատում են այս մեթոդի արդիանակացման ուղղությամբ: