Ամերիկուհի Կոուլ Կոեն չէր էլ մտածում, որ ամբողջ կյանքը ապրել է շատ հազվադեպ հիվանդությամբ: Հիվանդությունը բացահայտվեց միայն այն ժամանակ, երբ թերապեւտը նրան խորհուրդ է տվել ՄՌՏ անել: Սկանավորման ժամանակ նրա ուղեղում մի մեծ ացք են գտել՝ ուղեղի եւ ոսկրածուծային հեղուկով լցված: Ինչպես է ի հայտ եկել այս անցքը եւ ինչ անել հետագայում, բժիշկները չգիտեին, բայց ամեն դեպքում կարողացան թեթեւացնել հիվանդի կյանքը:

Դպրոցում Կուլ Կոենը միշտ թերացել է մաթեմատիկայից եւ վարքագծային խնդիրներ է ունեցել, դժվարությամբ է կողմնորոշվել տարածության մեջ, չէր կարողանում օգտվել ժամացույցից: Սակայն աղջիկը հիանալի էր իրեն դրսեւորում անգլերենի եւ գրականության դասերին: Հոգեբույժները նրա ուշադրության բացակայության հիվանդություն են ախտորոշել, ինչից հետո նա սովորել է հատուկ պայմաններում:

Կոուլին բազմաթիվ դեղեր էին նշանակել՝ հիվանդության ախտանիշները վերահսկելու համար: Շուտով նրա նոպաները, սակայն հանգեցրեցին սուիցիդալ մտքերին: «Ես բարկանում էի ինքս ինձ վրա, քանի որ չէի կարողանում ամենսավորական բաներն անել: Ժամանակի ընթացքում այս ամենը սկսեց կուտակվել», - պատմեց Քոուլը:

Երբ աղջիկը 26 տարեկաան էր, նրա բուժող բժիշկը խորհուրդ տվեց ՄՌՏ անցնել: «»Երբ նյարդաբանը իմ կողմ թեքեց մոնիտորը, պատկերի վրա ես տեսա մի մեծ սեւ բիծ՝ ծուռ սրտիկի տեսքով: Ես չհասկացա, ինչ է դա: Բժիշկը բացատրեց որ դա անցք է: Ուղեղի այս անցքը

Այս բացահայտումից հետո բժիշկ Վոլտը չեղյալ հայտարարեց նախկինում նշանակված բոլոր դեղերի ընդունումը: Նա սովորեցրեց աղջկան, ինչպես է պետք մարզել սեփական ուղեղը եւ նրան խմբային եւ ինդիվիդուալ թերապիա նշանակեց: Դրանից հետո Կոենը սկսեց գիրք գրել այն մասին, թե ինչ է դա՝ ապրել՝ ուղեղում մեծ անցք ունենալով: Նրա հեղինակած «Head Case. My Brain and Other Wonders» գիրքը բեսթսելեր դարձավ:

Տարօրինակ հիվանդությունը, սակայն, չխանգարեց Կուլին արվեստների մագիստրոսի կոչում ստանալ Կալիֆորնիայի համալսարանում: Այժմ նա ապրում է միայնակ եւ աշխատում Սանտա Բարբարայի համալսարանում: