Օկսիտոցինը կամ այսպես կոչված  «սիրո հորմոնը» ուղեղի վրա ունեցած իր ազդեցությամբ նման է ալկոհոլին: Այս եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները լույս են տեսել Neuroscience and Biobehavioral Reviews ամսագրում:

«Սիրո հորմոնը»՝օկսիտոցինը, արտադրվում է ուղեղում: Իր ոչ պաշտոնական անվանումը նա ստացել է այն պատճառով, որ պատասխանատու է տարբեր տեսակի զգացողությունների ձեւավորման համար: Հայտնի է նաեւ, որ այս հորմոնի ազդեցությամբ մարդիկ ավելի հակված են դառնում ալտրուիզմի, կարեկցանքի, բարեգթության նկատմամբ:

Սթիվեն Ջիլեպսին /Steven Gillespie/ Բիրմինհեմի համալսարանից եւ նրա գործընկերները ուսումնասիրել են նախորդ հետազոտությունների արդյունքները եւ եկել այն եզրակացության, որ եւ օկսիտոցինը, եւ ալկոհոլը տարբեր կերպ են ազդում ուղեղի ռեցեպտորների վրա:

Այս ռեցեպտորներն են պատասխանատու լարման ու տագնապի զգացողության համար, հատկապես այն դեպքերում, երբ դրանք այլ մարդկանց հետ շփում են նախատեսում՝ օրինակ, եթե մարդը գալիս է հարցազրույցի կամ հրավիրում է ինչ-որ մեկին հանդիպման: Օսկիտոցինի, ինչպես եւ ալկոհոլի ազդեցությամբ այս կամ այն իրադրությունը կարող է մարդուն ոչ այնքան սարսափելի թվալ:

Սակայն, գիտնականները զգուշացնում են, որ այս նյութերը բացասական ազդեցություն էլ ունեն: Նրանք կարող են մարդու ագրեսիվ դարձնել այն իրադրություններում, երբ նա հանդիպում է այնպիսի մարդկանց, որոնց թշնամի է համարում: Ընդհանուր առմամբ՝ եւ ալկոհոլը, եւ օկսիտոցինը մարդուն ավելի բարեհամբույր են դարձնում այն մարդկանց նկատմամբ, ում նրանք «իրենցն» են համարում եւ ավելի ագրեսիվ՝ օտարների նկատմամբ: