Սպիտակուցների ցածր եւ ածխաջրերի բարձր պարունակությամբ դիետան դրական է անդրադառնում նյութափոխանակության վրա, ինչպես նաեւ սննդակարգի կալորիաների կրճատումը, սակայն, վերջինիս համեմատ, շատ ավելի լավ է յուրացվում: Համապատասխան հետազոտության արդյունքները լույս են տեսել Cell Reports ամսագրում:

Սթիվեն Սիմպսոնը Սիդնեի համալսարանից եւ նրա գործընկերները կրծողների վրա փորձարկում են իրականացրել, որի շրջանակներում կրծողները հետեւում էին երեք տեսակի դիետայի՝ սպիտակուցների ցածր պարունակությամբ (5 տոկոս) միջին (33 տոկոս) եւ բարձր պարունակությամբ (60 տոկոս): Փորձարկումը տեւեց ութ շաբաթ: Ածխաջրերի անսահմանափակ պարունակությամբ դիետային հետեւող կրծողները ինտենսիվ էներգիա էին ծախսում: Նրանց մարմնի ջերմաստիճանն աճում էր եւ վերջում պարզվեց, որ իրենց մարմնի զանգվածով այս կրծողներն առանձնակի չէին տարբերվում այն մկներից, որոնց սննդակարգը սահմանափակ էր:

Սիմպսոնն ու գործընկերները կարծում են, որ բացահայտված օրինաչափությունները կարող են կրկնվել նաեւ մարդու օրգանիզմում՝ չնայած նրան, որ դա ապացուցելու համար հավելյալ փորձարկումներ են պետք: