Կոլումբիայի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ Էբոլային վերաբերվող Twitter-ի գրառումներից շատերը լույս էին տեսնում երեք օր ավելի շուտ, քան դրանք հրապարակում էին պաշտոնական աղբյուրները: Օրինակ, սոցցանցի օգտատերերը իմացան առաջին վարակման մասին երեք օր ավելի շուտ, քան այդ երկրի առողջապահության նախարարը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ:
Հետազոտության հեղինակները 42 հազար թվիթ են ուսումնասիրել, որոնք լույս են տեսել հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 1-ը: Այդ շաբաթվա ընթացքում Նիգերիան հայտնել է Էբոլայով վարակման առաջին դեպքի մասին, Սիերա Լիոնեում արտակարգ դրություն հայտարարվեց, ինչպես նաեւ ԱՄՆ քաղաքացիների մեջ վարակման առաջին դեպքն արձանագրվեց: журнале American Journal of Infection Control ամսագրում ներկայացված տվյալների համաձայն՝ Twitter-ում գրառումները հայտնվում էին պաշտոնական հայտարարություններից երեք օր շուտ: Այսպիսով, ավելի քան 60 միլիոն մարդ այս իրադարձությունների մասին իմացավ սոցցանցերից չօգտվողներից ավելի շուտ:
Հաղորդագրությունների հիմնական թեմաներն էին ռիսկի գործոնները, կանխարգելումը, հիվանդության մասին ընդհանուր տեղեկությունները, վիրուսի տարածումը: Բացի այդ՝ Twitter-ի միջոցով շատերը իրենց զորակցությունն էին հայտնում համաճարակից տուժած երկրներիցշն: «Հատկանշական է որ Twitter –ը տեղեկացված լինելու հիանալի միջոց է: Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ այս սոցցանցը կարող է օգտագործվել որպես համաճարակի մասին վաղ տեղեկացման համակարգի բաղադրիչ», - կարծում են հետազոտության հեղինակները:






