Կանանց գրեթե կեսը սեքսի ժամանակ մտածում է մեկ այլ տղամարդու մասին: Սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տալիս, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները այդ պահին ավելի հաճախ մտածում են իրենց գործընկերների կամ նույնիսկ պետերի մասին:

Բրիտանացի սոցիոլոգները 1300 մարդկանց շրջանում հարցում են անցկացրել: Պարզվեց, որ եւ տղամարդիկ, եւ կանայք սեքսի ժամանակ շատ հաճախ մտածում են այլ մարդկանց մասին: Այսպես, կանանց 46 եւ տղամարդկանց 42 տոկոսը սեքսի ընթացքում երազում են մեկ այլ մարդու մասին:

Կանանց դեպքում այդ ֆանտազիաները հիմնականում վերաբերվում են գործընկերներին: Կանանց միայն 30 եւ տղամարդկանց 25 տոկոսն են իսկապես զբաղվել սեքսով այն մարդու հետ, որի մասին նախկինում երազել են:

Ընդ որում՝ ամեն 5-րդ կինը եւ տղամարդկանց 11 տոկոսը երազում են սեքսով զբաղվել իրենց վերադասների հետ (հատկանշական է, որ ֆանտազիաներն այս դեպքում հիմնականում սադոմազոխիզմի էլեմենտներ ունեն): Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ կանանց 70 եւ տղամարդկանց 63 տոկոսը մտածում են այն մասին, թե ինչպիսին կլիներ նոր զուգընկերուհու կամ զուգընկերոջ հետ սեքսը դրանով զբաղվելուց առաջ: Նոր զուգընկերն արդարացնում է սպասելիքները կանանց 62, իսկ հուսախաբ անում՝ 38 տոկոսին: Տղամարդկանց դեպքում այս հարաբերակցությունը կազմում է 68 եւ 32 տոկոս համապատասխանաբար: