Սթրեսային դժվար օրերից հետո շատերը ցանկանում ն քաղցր որեւէ բան ուտել՝ մասնավորապես, թխվածքաբլիթ՝ մտածելով, որ այն կբարձրացնի տրամադրությունը: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ թխվածքաբլիթը ոչ միայն չի բարելավում տրամադրությունը, այլ, ընդհակառակը, վատթարացնում այն եւ նպաստում դեպրեսիային:
Գիտնականների խոսքով՝ տրանսճարպային թթուները, որոնք շատ են տապակած եւ վերամշակված սննդամթերքում, բացասաբար են անդրադառնում էմոցիաները կառավարելու մեր ունակությունների վրա: Ինչպես ցույց տվեց 5 հազար մարդկանց շրջանում իրականացրած հետազոտությունը, այն մարդիկ, ովքեր այս նյութերն օգտագործում են մեծ քանակությամբ, ավելի հազվադեպ են հասկանում, թե ինչ են զգում եւ դժվարությամբ են կառավարում սեփական զգացմունքները: Իսկ երբ տրանսճարպերի քանակը սննդակարգում նվազում է, տրամադրությունը սկսում է բարելավվել:
Հետազոտության հեղինակ Մեգան Հոլտը San Diego State University-ից նշեց, որ առայժմ շատ քիչ բան է հայտնի հոգեկան առողջության եւ տրանսճարպային թթուների միջեւ եղած կապի մասին: Այս հետազոտությունը, նրա խոսքով, լույս է սփռում այդ կապի խնդրի վրա եւ կարող է հասարակության ուշադրությունը հրավիրել սննդակարգի՝ մարդու տրամադրության վրա ազդելու հատկության վրա:
Տրանսճարպային նյութերը մեծ քանակությամբ պարունակվում են բնական մթերքներում՝ օրինակ, մսի ու կաթի մեջ:






