Մարդիկ չեն կարողանում հետեւել դիետային, քանի որ մշտապես սովածություն են զգում եւ այդ պատճառով սթրես են ապրում: Սակայն բժիշկ Ջոզեֆ Կոլելը, ով բարիատրիկ վիրաբույժ է եւ նիհարելու մասնագետ, նշում է, որ դիետաների ընթացքում սովածություն զգալու խնդիրը շատ հեշտ կարելի է լուծել, պետք է կրճատել կալորիաները, փոխարինել արագ ածխաջրերը եւ ճարպերը սպիտակուցներով:
Ահա թե ինչ խորհուրդներ է տալիս նա The Appetite Solution իր նոր գրքում:
- Շաքար
Օրական չի կարելի 20 գրամ շաքարից ավել ուտել, ընդ որում՝ ամեն ուտեստի մեջ պետք է պարունակվի 5 գրամից ոչ ավել: Այս շաքարը շատ արագ յուրացվում է եւ հայտնվում արյան մեջ՝ սովածության զգացում առաջացնելով: Այդ պատճառով շաքարի օգտագործումը պետք է նվազագույնի հասցնել:
Իսկ ահա բարդ շաքարները (միրգ, բանջարեղեն եւ այլն) այդքան վտանգավոր չեն, քանի որ դրանց հետ մեկտեղ օրգանիզմ բջջանյութ է մուտք գործում, այդ պատճառով շաքարի մակարդակն արյան մեջ դանդաղ է բարձրանում:
2. Սպիտակուցներ
Մասնագետը խորհուրդ է տալիս օրական օգտագործել այնքան գրամ սպիտակուց, որքան դուք ուզում եք կշռել: Օրինակ, եթե Դուք ուզում եք, որ Ձեր քաշը լինի 150 ֆունտ (68 կգ), ամեն օր պետք է ուտել մոտ 150 գրամ սպիտակուց: Սպիտակուցները կասեցնում են ախորժակը եւ թույլ տալիս ազատվել սովածության զգացումից: Ավելին՝ նյութափոխանակության ընթացքում դրանք երբեք ճարպերի չեն վերածվում:
3. Վարժություններ
Նիհարել ցանկացող մարդիկ սովորաբար սկսում են ոչ միայն հետեւել դիետայի, այլ նաեւ սպորտով զբաղվել սակայն Ջոզեֆ Կոլելան դա ճիշտ չի համարում: Սկզբում, նրա խոսքով, պետք է կարգավորել սննդակարգը (քիչ շաքար, շատ սպիտակուց) եւ միայն դրանից հետո մտածել վարժությունների մասին: Ընդ որում՝ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մարմնի ամենամեծ մկանները զարգացնելուն:






