Երկրագնդի բնակչության 95 տոկոսը չի կարելի առողջ համարել, եւ մարդկանց մոտավորապես երրորդ մասը տառապում է հինգ եւ ավելի հիվանդություններից միաժամանակ: Այս եզրահանգման է եկել գիտնականների մի խումբ՝ ամփոփելով GBD միջազգային ծրագրի արդյունքները:

«Ընդ որում՝ առողջության խաթարման կասեցվող աղբյուրները՝ օրինակ, հենաշարժողոկան ապարատի խնդիրները, հոգեկան եւ վարքագծի խնդիրները առողջապահական ծառայությունների կողմից համապատասխան ուշադրության չեն արժանանում: Այս խնդիրների լուծումը պահանջում է ամբողջ երկրագնդի մասշտաբով առողջապահական համակարգի գերակա ուղղությունների վերանայում: Այժմ մենք պետք է ոչ միայն օգնենք մարդուն ապրել մինչեւ ծերություն, այլ նաեւ առողջ մնալ», - նշեց Թեոդոր Վոսը (Theodor Vos) Վաշինգտոնի համալսարանից:

Հետազոտության գլխավոր եզրահանգումն այն է, որ աշխարհի հասարակություններում հիվանդացության մակարդակը շարունակում է աճել վերջին 20-25 տարիների ընթացքում, այնինչ մահացության մակարդակը նշանակալից աճ չի ապրել:

Դրությունն էլ ավելի է վատացել՝ անցյալ դարի վերջի համեմատ՝ երկու պատճառով՝ երկրագնդի բնակչության ծերացում եւ երեխայի ծնվելու ընթացքում ի հայտ եկող խնդիրների աճով:

Եվրոպայում առողջական խնդիրների մեծ մասը ի հայտ է գալիս տարեց մարդկանց մեխանիկական վնասվածքների արդյունքում (աստիճանների վրա ընկնել եւ այլն), իսկ զարգացող երկրներում առաջատարն են դիաբետն ու ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքները, ինչպես նաեւ մակաբույծ որդերը:

Ամենատարածված հիվանդություններն են մեջքի ցավերը, դեպրեսիան ու անեմիան, որոնցից միջինում տառապում է մոլորակի ամեն վեցերորդ բնակիչը: Բացի այդ՝ հիվանդությունների տասնյակի մեջ են մտնում կարիեսը, դիաբետը, գլխացավը, պարանոցի ցավերը: