Massachusetts Institute of Technology-ի մասնագետները մշակել են հատուկ սարքավորում, որը կարող է ստուգել միանգամից մի քանի դեղորայքի ազդեցությունը Ձեր ուռուցքի վրա եւ պարզել՝ դրանցից որն է արդյունավետ:

Ինչպես բացատրեցին գիտնականները, բրնձի հատիկի չափեր ունեցող սարքավորումը իմպլանտացվում է ուռուցքի մեջ եւ արտանետում 16 տարբեր դեղամիջոցների փոքրիկ չափաբաժիններ: 24 ժամ անց սարքավորումը հեռացնում են հարակից ուռուցքային հյուսվածքների հետ եւ պարզում, քանի քաղցկեղային բջիջ է ոչնչացվել:

Այդպես մասնագետներին հաջողվում է պարզել, որ դեղորայքն է ավելի արդյունավետ եւ սկսել կիրառել հենց այդ դեղորայքը՝ խուսափելով տարբեր դեղորայքների փորձարկումների ընթացքում ի հայտ եկող կողմնակի ազդեցությունից:

Այժմ այս տեխնոլոգիան կիրառվում է միայն մելանոմայի, կրծքագեղձի քաղցկեղի եւ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, իսկ փորձարկումներն անցկացվել են կրծողների վրա: Փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ սարքավորումն իսկապես բավականին ճիշտ է որոշում առավել արդյունավետ դեղորայքը: