Թաց անձեռոիցկները ոչ միայն չեն սպանում բակտերիաները, այլ նաեւ նպաստում են դրանց տարածմանը տներով ու հիվանդանոցներով, ինչը նկատելիորեն ավելի հավանական է դարձնում կյանքի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիաների տարածումը, կարծում են Քարդիֆի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մասնագետները: Բացի այդ՝ գիտնականների խոսքով՝ այս անձեռոցիկները չի կարելի երկու կողմից օգտագործել:
Գիտնականների խոսքով՝ թաց անձեռոցիկները հատկապես վտանգավոր են հիվանդանոցների տարածքում, որտեղ կան բազմաթիվ հիվանդներ թուլացած իմունիտետով: Մյուս կողմից՝ օգտագործել դրանք տանը եւս պետք չէ, քանի որ դա ավելի հավանական է դարձնում ինֆեկցիաների տարածումը բակտերիաների՝ մի վայրից մյուս վայր տեղափոխման հետեւանքով: Ամենամեծ ռիսկն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ միեւնույն անձեռոցիկն օգտագործում են երկու կողմից զուգարանում:
Սա նմանատիպ առաջին հետազոտությունն է, որի ընթացքում գիտնականները հետազոտել են թաց անձեռոցիկների 7 ամենատարածված տասկենրը եւ փորձել պարզել, կարող են արդյոք դրանք ապահովել հիվանդանոցային ինֆեկցիաների կախարգելումը՝ ներառյալ ոսկեգույն ստաֆիլոկոկը կամ փայտացումը: Պարզվեց, որ անձեռոցիկները չէին կատարում իրենց այս ֆունկցիան: Ամեն առանձին դեպքում անձեռոցիկները չէին ոչնչացնում բակտերիաները, այլ նպաստում էին դրանց՝ մեկ մակերեսից մյուսը տեղափոխվելուն:
Հետազոտության արդյունքները լույս են տեսել American Journal of Infection Control ամսագրում:






