Զեֆիրը լավագույն դեսերտն է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել, նշում են Ամերիկայի դիետոլոգների ասոցիացիայի ներկայացուցիչները:

Ամեն դեպքում ողջ օրվա ընթացքում զեֆիր ուտելը ցանկալի չէ, այն պետք է ուտել օրվա առանձին ժամերին՝ մասնավորապես, 16.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում, երբ շաքարի պարունակությունը արյան մեջ կարող է ցածր լինել: Շատ հաճախ այդ ժամանակահատվածում մարդիկ հոգնածություն են զգում, նյարդայնություն ու քնկոտություն:

Փորձագետները խորհուրդ են տալիս այդ ընթացքում որպես դեսերտ ընտրել զեֆիրը, քանի որ այն ամբողջությամբ բաղկացած չէ «դատարկ» ածխաջրերից, ինչպես մնացած շատ դեսերտներ, այլ պարունակում է բազմաթիվ օգտակար բաղադրիչներ:

 «Զեֆիրի հարյուր գրամի մեջ պարունակվում է մոտ 300 կալորիա, ինչը նշանակալիորեն ավելի քիչ է, քան այլ մթերքներում: Մնացած մթերքներից զեֆիրը տարբերվում է նրանով, որ դրանում ճարպեր չկան, կան միայն սպիտակուցներ ու ածխաջրեր, որոնք այդքան վտանգավոր չեն կազմվածքի համար», - նշում են Ամերիկայի դիետոլոգների ասոցիացիայի ներկայացուցիչները:

Նրանք հիշեցնում են, որ որակյալ զեֆիրը պատրաստում են շաքարից, մրգերից, հավկիթի դեղնուցից, և ժելեացնող նյութերից: Բոլոր այս նյութերը օգտակար հատկություններ ունեն, նպաստում են օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակի նվազմանը, ապահովում օրգանիզմը անհրաժեշտ շատ նյութերով: