Հացը հայերի կողմից դարեր շարունակ որպես սրբություն է ընդունվել, եւ այդ սրբությունը չի կարելի պղծել՝ հացի մեջ հավելանյութեր խառնելով եւ հացը սննդային հավելումի վերացնելով: Այս կարծինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտեց արվեստագետ, Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը:
Արվեստագետի խոսքով՝ նա այս հարցում էքսպերտ չէ եւ հացի կամ բժշկության մասնագետ չէ, բայց կարծում է, որ կան հարցեր, որոնք չի կարելի քննարկել, դրանք կարելի է միայն դատապարտել: Այդպիսի հարցերից է ալյուրի հարստացման ծրագիրը, որը, նրա կարծիքով, հացը պղծելու է: Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, եկեղեցին նույնպես չպետք է լռի եւ պետք է բարձրաձայն դատապարտի այս ծրագիրը:
Ավելին, ալյուրի հարստացման ծրագիրը Հենրիկ Հովհաննիսյանը հակամարդկային քայլ է համարում:
«Ո՞վ իրավունք ունի բռնանալ մարդու վրա եւ ասել՝ հենց այս հացը պետք է ուտես», - հարցնում է արվեստագետը:
Նրա խոսքով՝ մենք չգիտենք, թե հացի հարստացման հարցը բարձրացնող մարդիկ ինչ շահերից են ելնում կամ ինչ ուժեր են կանգնած նրանց հետեւում: Բայց նա համոզված է, որ հացը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ստեղծված է բնության կողմից եւ սննդային հավելման չպետք է վերածվի:






