Ցորենի թեփը հարուստ է մի շարք օգտակար նյութերով. դրա մեջ պարունակվում է բնական ֆոլատ, որը, ի տարբերություն արհեստական ճանապարհով ստացած ֆոլաթթվի, հեշտությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից, բնական երկաթ ու մի շարք այլ միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի առողջության համար: Այս մասին լրագրողներին պատմեց Բնապահպանության եւ անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը:
Առողջ լինելու համար շատ ավելի ճիշտ եւ օգտակար է ուղղակի ցորենի թեփով հարուստ հաց ուտել, այլ ոչ՝ սպիտակ ալյուրից՝ մի շարք արհեստական նյութերով: Կամ էլ, Դոլորես Ղափանցյանի խոսքով, այդ թեփը կարելի է մշակել, մանրացնել եւ հարստացնել այլուրը հենց դրանով:
Ալյուրը արհեստական միկրոտարրերով հարստացնելը, Դոլորես Ղափանցյանի կարծիքով, կարող է մի շարք վտանգավոր հետեւանքներ ունենալ: Երկաթը, օրինակ, կուտակվելով հիպոֆիզի առաջնային բիլթում, կարող է լուրջ խնդիրներ առաջ բերել:
Նա նշեց նաեւ, որ սխալ է, երբ Ատլանտա քաղաքում նստած մարդիկ, ովքեր Հայաստանի տեղն էլ քարտեզի վրա չգիտեն, որոշումներ են ընդունում Հայաստանում՝ ալյուրի 80 տոկոսի ֆորտիֆիկացիայի վերաբերյալ:






