Ասպիրինի փոքր չափաբաժինների ամենօրյա ընդունումը կարող է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի աճը, նշում են Cancer Research Unit at Kansas City Veterans Affairs Medical Center-ի գիտնականները: Նախկինում իրականացրած հետազոտությունները ցույց էին տվել, որ այս դեղորայքը դրական է անդրադառնում աղիքների, ստամոքսի ու շագանակագեղձի քաղցկեղների, ինչպես նաեւ քաղցկեղի մի շարք այլ տեսակների վրա:

Գիտնականների խոսքով՝ այս փաստը կարելի է բացատրել նրանով, որ, հավանաբար, ասպիրինը քաղցկեղի բջիջների շուրջ բազմացման համար անբարենպաստ պայմաններ է ստեղծում:

Վերոնշյալ կենտրոնը ներկայացնող Սուշանտա Բենրջիի խոսքով՝ ասպիրինը կարելի է օգտագործել երկրորդական ուռուցքների առաջացումը կանխելու համար, եթե պացիենտը արդեն իսկ քաղցկեղ ունի:

Բժիշկ Բանեջին ու նրա գործընկերները կրծքագեղձի քաղկցեղի բջիջները տեղադրել են 96 տարբեր տարաների մեջ ու ինկուբացրել դրանք: Բջիջները կեսը ենթարկվել էր ասպիրինի տարբեր չափաբաժինների ազդեցության, ինչի արդյունքում դրանք շատ արագ մահանում էին, իսկ կենդանի մնացածները չէին կարողանում բազմանալ:

Բժիշկների խոսքով՝ ասպիրինի փոքր չափաբաժինների ամենօրյա ընդունումը կարող է օգնել կանխարգելել քաղցկեղը: