Չափազանց շատ ջուր խմելը կարող է վտանգավոր լինել, զգուշացնում են բժիշկները:
Այս հարցը գրավեց գիտնականների ուշադրությունը, այն բանից հետո, երբ նրանք նկատեցին, որ մարաթոնային վազորդները շատ մեծ քանակությամբ ջուր են խմում: Մարաթոնային վազորդ Ֆրեդերիկ Լակաոն, օրինակ, անցյալում ցավեր է ունեցել վազքի ընթացքում եւ նա, փորձելով ազատվել դրանցից, մեծ քանակությամբ ջուր էր խմում՝ մեկ կում՝ ամեն 5 րոպեն: Մի անգամ նա անհասկանալի նոպա ունեցավ: Ցավից նա բառացի սկսեց գալարվել եւ գոռալ, իսկ մարմինը, կարծես, չէր ենթարկվում իրեն:
Բժիշկ Սկոտ Վեյսի համոզմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ մարզիկի հետ, կոչվում է հիպոանատրեմիա, որի ժամանակ նատրիումի կամ էլեկտրոլիտների քանակը օրգանիզմում նվազում է մինչեւ անթույլատրելի ցածր ցուցանիշներ:
Իսկ տեղի է ունենում դա, ըստ ամենայնի, ջրի ավելցուկի պատճառով: Բժիշկները խորհուրդ են տալիս չչարաշահել ջուրը:






