Ամառը լավագույն ժամանակն է երեխա բեղմնավորելու համար, կարծում են Centre for Reproductive Incapacity of the University Hospital-ի մասնագետները:
Հուլիսին եւ օգոստոսին, մասգանետների խոսքով, սպերմատոզոիդները ավելի ակտիվ են լինում՝ հատկապես ձմեռվա ամիսների համեմատ: Դա կապված է, հավանաբար, տղամարդու հորմոն տեստոստերոնի մակարդակի սեզոնային փոփոխությունների հետ:
Մասնագետների խոսքով՝ ամեն 6-րդ զույգն այսօր բախվում է անպտղաբերության խնդրի հետ եւ չի կարողանում երեխա բեղմնավորել մեկ տարվա ընթացքում: Դեպքերի 50 տոկոսում պատճառը տղամարդն է: Տղամարդու առավել հաճախ հանդիպող խնդիրներից է սպերմատոզոիդների ցածր շարժունակությունը:
Հետազոտության շրջանակներում իտալացի գիտնականները 5188 տղամարդկանց տվյալներ են ուսումնասիրել եւ պարզել, ոեւ ձմռան ընթացքում սերմնահեղուկի ծավալն ավելի մեծ է լինում, սակայն սերմնաբջիջները պակաս շարժունակ են դառնում: Ավելին՝ ամռանը տղամարդկանց 65.3 տոկոսի մոտ սերմնաբջիջների 40 տոկոսը շարժունակ է ու ակտիվ, իսկ ձմռանը՝ ընդամենը 50 տոկոսը:
Հետազոտության արդյունքները լույս են տեսել Chronobiology International ամսագրում:






