Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) թույլ է տալիս պացիենտի ներքին օրգանների ու ոսկորների մանրամասն պատկեր ստանալ: Այդ պատճառով այն շատ օգտակար է հիվանդությունների ախտորոշման ժամանակ: Այս հետազոտության ընթացքում տեսանելիության աստիճանը բարձրացնելու համար օգտագործվում է հատուկ կոնտրաստ նյութ: University of Pittsburgh-իգիտնականների նոր հոդվածի համաձայն՝ այս նյութը կարող է որոշ դեպքերում հասնել մինչեւ պացիենտի ուղեղ եւ այնտես տոկսիկ մետաղներ թողնել:
Հադոլինիումի հիման վրա ստեղծված կոնտրաստ նյութը (այսպես կոչված GBCA) վերջին 25 տարիների ընթացքում օգտագործվել է ավելի քան 100 միլիոն պացիենտների հետազոտության ժամանակ եւ անվտանգ է համարվում (կողմնակի ազդեցություն ի հայտ էր գալիս պացիենտների միայն 0.03 տոկոսի մոտ):
Հետազոտության հեղինակների համաձայն՝ հադոլինիումի հիման վրա ստեղծված կոնտրաստ նյութերը կարող են կուտակվել պացիենտների ուղեղի եւ ոսկորների մեջ, եթե նույնիսկ երիկամները ճիշտ են աշխատում: Մյուս կողմից՝ հետազոտության հեղինակները ընդունում են, որ ոչ բոլոր կոնտրաստ նյութերն են հանգեցնում վտանգավոր տոկսինների կուտակմանը:
Ամեն դեպքում ամերիկյան FDA-ն դեռեւս խորհուրդ է տալիս ստուգել պացիենտի երիկամները նրան ՄՌՏ անելուց առաջ:






