Որոշ մթերքներ կարող են նպաստել ծերացմանը, հատկապես եթե դրան հագեցած են շաքարով, ճարպերով, աղովԼ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի այդպիսի մթերք:
Կիսաֆաբրիկատ սուպեր
Այս սուպի մեկ չափաբաժնի մեջ կարող 800 – 1000 մգ աղ պարունակվել: Դա շատ մեծ քանակ է, որի պատճառով օրգանիզմւոմ կարող է ջուր կուտակվել:
Աղով հարուստ մթերքները եւս նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը, վնասում են բջիջները, ինչն էլ նպաստում է ծերանալուն: Այս մթերքների ցանկին կարելի է դասել նաեւ պահածոներն ու մարինադը:
Բուտիլացված մրգային հյութ
Այսպիսի հյութի մեկ բաժակի մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում: Այս հյութը ոչ միայն վնասում է ատամները, այլ նաեւ բարձրացնում ինսուլինի մակարդակն արյան մեջ, ինչն էլ նպաստում է ավելորդ կիլոգրամներ ձեռք բերելուն:
Տապակած սնունդ
Տապակած ու յուղոտ սննդի մեջ շատ քիչ են օգտակար նյութերը, փոխարենը այն իր լուման է ներդնում ծերացման գործընթացի մեջ, քանի որ հարուստ է ոչ միայն տրասճարպերով, այլ նաեւ աղով,: Հայտնի է, որ տրանսճարպերը նվազեցնում են օրգանիզմի՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու հավանականությունը:






