Ամռանը աղիքային ինֆեկցիաների մակարդակը շատ ավելի բարձր է, քանի ձմեռվա ընթացքում, նշում են մասնագետները: NEWS.am Medicine խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի խորհուրդ՝ երեխային աղիքային ինֆեկցիայից պաշտպանելու համար:

  1. Հետեւեք, որ երեխան լվանա ձեռքերը: Կեղտոտ ձեռքերը որեւէ ինֆկեցիայով կամ բակտերիայով վարակվելու ամենակարճ ճանապարհն են: Սակայն շատերը չեն լվանում ձեռքերը նույնիսկ զուգարանից հետո, իսկ դա հղի է բազմաթիվ վտանգներով:
  2.  Լվացեք մթերքը, հատկապես եթե պատրաստվում եք այն թարմ ուտել, առանց ջերմային մշակման: Մրգերի ու բանջարեղենի մակերեսին, ինչպես նաեւ կանաչեղենի տերեւների վրա կարող են բակտերիաներ թաքնվել:
    1. Աշխատեք պատրաստի սնունդ չգնել, եթե չկա 100 տոկոսանոց վստահություն, որ այն պատրաստվել է սանիտարական իդեալական պայմաններում եւ ոչ մի բանով վարակված չէ:
    2. Զգույշ եղեք պաղպաղակի հետ: Եթե այն պատրաստվել է ոչ թե գործարանում, այլ որեւէ այլ տեղ, Դուք չեք կարող համոզված լինել, որ այն միկրոբներ չի պարունակում կամ էլ որ դրան չեն դիպչել կեղտոտ ձեռքերով:
    3. Ձեռք բերեք միայն թարմ, ոչ վնասված մրգեր ու բանջարեղեն: Համոզվեք, որ դրանց վրա ճաքեր չկան, որոնց միջոցով սովորաբար ներս են թափանցում ախտածին բակտերիաները: Փաթեթավորված մթերքներ ձեռք բերելը, ի դեպ, վտանգավոր է, քանի որ Դուք չեք կարող տեսնել, փչացած են դրանք թե ոչ:
    4. Ձմերուկի ու դդումի հետ եւս պետք է զգույշ լինել: Ձեռք բերեք դրանք միայն հուսալի խանութներում: Եթե դրանց վրա ճաքեր կան, կամ էլ եթե դրանք նախապես կտրված են,  մի գնեք, քանի որ այս դեպքում մթերքը կարող է բակտերիաներ պարունակել:
    5.  Հիշեք, որ շոգ եղանակին մթերքը շոտ է փչանում, ուստի պետք չէ այն երկար պահել: