Արեւի լույսը դրական է ազդում կնոջ ֆերտիլության վրա, իսկ արեւային լոգանքները կարող են մեկ երրորդով բարձրացնել կնոջ՝ երեխա բեղմնավորելու շանսերը, նշում են բելգիացի գիտնականները: Լայնածավալ հետազոտության ընթացքում գիտնականնեը հետեւել են անպտղաբերությունից բուժվող կանանց եւ պարզել, որ ամպամած եղանակին բուժման արդյունավետության հավանականությունը կազմում էր 14 տոկոս, սակայն աճում էր՝ հասնելով  19 տոկոսի, երբ եղանակն արեւոտ էր: Գիտնականներն այն հետեւությունն են անում, որ արեւային լոգանքները մեկ երրորդով ավելի հավանական են դարձնում երեխա բեղմնավորելը: Այդ պատճառով նմանատիպ խնդիրներ ունեցող զույգերին խորհուրդ է տրվում իրենց հանգիստն անցկացնել արեւոտ երկրներում: Գիտնականներն այս երեւույթը բացատրում են նրանով, որ արեւի լույսը նպաստում է օրգանիզմում մելատոնինի՝ վերարտադրողական առողջության վրա դրական ազդեցություն ունեցող հորմոնի արտադրմանը: Բացի այդ՝ ձվաբջիջների որակի վրա դրական է ազդում նաեւ արեւի լույսի ազդեցությամբ արտադրվող վիտամին D-ն: Հավանաբար, այս հետազոտության արդյունքները կարող են բացատրել ծնելիության բարձր մակարդակը հասարակածին մոտ գտնվող երկներում, որտեղ արեւոտ օրերի քանակը շատ մեծ է: Եվ, հակառակը, գիտնականների բացահայտումը բացատրում է ծնելիության ցածր մակարդակը հյուսիսային ամպամած վայրերում: