4 տարվա ընթացքում 40-ամյա անգլուհի Սթեմֆորդ Լիի Էլիոթը 5 անգամ վիժել է: Սակայն վերջերս նա երեխա է լույս աշխարհ բերել՝ շնորհիվ հիպնոզի:

Լիան ու իր փեսացու Ջեյմոսն Բորնը որոշեցին դիմել արտարգանդային բեղմնավորման օգնությանը, քանի որ բնական ճանապարհով երեխա բեղմնավորելու հույսերն արդեն մարել էին:

Սակայն պրոցեդուրայi համար անհրաժեշտ գումար կուտակելուց առաջ կինը ամսագրում հիպնոթերապիայի մասին մի հոդված կարդաց, որտեղ ասվում էր, որ մեթոդն օգնում է անպտղաբերությամբ տառապողներին:

«Ջեյմսն ու ես չենք կարող հավատալ, որ երեխա ենք ունենալու, - պատմում է Լիան, - մենք փորձել ենք երեխա բեղմնավորել ու պահպանել այն 4 ու կես տարվա ընթացքում, եւ Ջոզեֆը դարձավ մեր երազանքների իրականացումը: Ես չեմ կասկածում, որ ինձ օգնեց հիպնոզը»:

Հիպնոթերապիայի ընթացքում Լիան որոշեց, որ կուտակած գումարը արտարգանդային բեղմնավորման վրա ծախսելու փոխարեն կարող է ընտանիքով մեկնել Հունաստան՝ հանգստանալու: Իսկ հանգստի մեկնելու առաջ պարզվեց, որ կինը հղի է:

Հիպնոթերապիայի վարպետ Ռասել Դեւիսը պատմում է, որ կարողանում է օգնել անպտղաբերությամբ տառապող շատ կանանց: Առաջինն, ինչ անում է Ռասելը, դա կնոջը հիպնոզի ընթացքում համոզելն է, որ նրա օրգանիզմն ի վիճակի է երեխա բեղմնավորել: