Կարագ: Յոգուրտի կարագ: Ձիթապտղի յուղից պատրաստված մարգարին: Այսօր շուկայում վաճառվող զանազան սպրեդերի քանակն անվերջ է: Ինչպե՞ս իմանալ, որ՞ն է ավելի լավ ձեր առողջության, հատկապես՝ սրտի  համար:

Դուք չեք կարող դատել ընդհանուր ճարպի պարունակությունից ելնելով: Եթե ընդհանուր ճարպի մեծ մասը մոնոչհագեցած կամ կիսաչհագեցած ճարպեր են, դա լավ է: Բայց եթե կա տրանսճարպերի նույնիսկ ոչ մեծ քանակություն, դա արդեն խնդիր է, հաղորդում է Քլիվլենդի կլինիկան։

Ջուլիա Զամպանոն եւ Քեյթ Փաթթոնը՝ Սրտի եւ անոթների ինստիտուտի դիպլոմավորված բժիշկները խորհուրդ են տալիս առողջ սիրտ ունենալու համար, ընտրել 2 գրամից ոչ շատ հագեցած ճարպերի եւ 0 տրանս-ճարպերի պարունակությամբ մարգարին: Ձեր սննդակարգում բոլոր հագեցած ճարպերի փոխարինումը մոնոչհագեցած եւ պոլիչհագեցած ճարպերի կարող է նվազեցնել վնասակար խոլեստերինի մակարդակը:

Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հրաժարվել կարագից, եւ չեք տառապում սիրտ-անոթային հիվանդություններով, փորձեք չգերազանցել հագեցած ճարպերի օրական ցերեկային չափաքանակը՝10-15 գր: