ՄԱԿ գլխավոր ասամբլեան 1987 թվականի իր № A/RES/42/112 որոշմամբ հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Drug Abuse and Illicit Trafficking) հռչակեց: Այդ օրվանից օրը նշվում է աշխարհի շատ երկրներում:
Թմրամիջոցների տարածման դեմ պայքարի պատմությունը տեւում է արդեն մեկ դարից ավել, իսկ մասնագետները այն համարում են 21-րդ դարի գլոբալ խնդիրներից մեկը: ՄԱԿ տվյալներով՝ աշխարհում 205 մլն մարդ արգելված թմրանյութեր է օգտագործում, 25 միլիոնը թմրամոլ է:
Մասնագետների խոսքով՝ թմրանյութերի հաճախակի օգտագործումը երկար ժամանակահատվածի ընթացքում հանգեցնում է տհաճ հետեւանքների՝ թմրանյութ օգտագործողի եւ հասարակության համար առհասարակ: Անհատական հետեւությունների թվին են դասվում ուղեղի կառուցվածքային ախտահարումները (օրինակ, կոկաինի կամ մետամֆետամինի) կամ այլ օրգանների ախտահարումները, ընտանիքում փոխհարաբերությունների խաթարումը, աշխատունակության կամ ակադեմիական առաջադիմության նվազեցումը կամ/եւ անցանկալի սեռական կոնտակտների՝ առանց պաշտպանիչ, հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման:
Իսկ ահա ներարկումների միջոցով թմրանյութերի օգտագործումը բարձրացնում է արյան հետ փոխանցվող հիվանդություններով վարակվելու հավանականությունը (օրինակ, ՄԻԱՎ, հեպատիտ B, C եւ այլն): Բացի այդ՝ թմրանյութերի չարաշահումը բացասակա ազդեցություն է ունենում երկրի ժողովրդավարական ցուցանիշների վրա:






