Քանի որ սպիտակուցը երկար է մարսվում, այն պահպանում է հագեցվածության զգացողությունը, դա շատ լավ նորություն է նիհարել ցանկացող մարդկանց համար: Դրանից զատ այն ձեր մկանների համար ամենալավ լուծումն է, քանի որ այն օգնում պահպանել դրանք:
Գիտեք արդյո՞ք, ինչքան սպիտակուց է ձեզ պետք եւ ինչ՞ն է հանդիսանում դրա լավագույն աղբյուր:
Սպիտակուցը պարունակում է բոլոր անփոխարինելի ամինաթթուները: Աղբյուրներն են ՝ կաթնամթերք, միս, ձվի սպիտակուց եւ սոյա, տեղեկացնում է Քլիվլենդի կլինիկան։
Սպիտակուցը պետք է կազմի օրական սննդակարգի 10-35%՝ կախված ձեր առողջության ընդհանուր վիճակից եւ ակտիվությունից: Միջինում, հասուն առողջ մարդը պետք է օրական 0.8-1.0 գ/ կգ սպիտակուց օգտագործի: Դա նշանակում է, որ 150 ֆունտ քաշ ունեցող կինը (մոտավորապես 68 կգ) պետք է իր ցերեկային սննդակարգի մեջ ներառի 54-68 գր սպիտակուց: Պետք է յուրաքանչյուր օր համապատասխան քանակի սպիտակուց օգտագործել, այլ չծանրաբեռնել դրանցով օրգանիզմը ընդհանրապես չօգտագործել հաջորդ երկու օրը: Օրգանիզմը սիրում է համաձայնեցվածություն, հատկապես սպիտակուցների օգտագործման հարցում:
Կենդանական սպիտակուցներն առավել « բիոհասանելի են»: Դա նշանակում է, որ կենդանական ծագման մթերքներից ստացված սպիտակուցները ավելի հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից:
Սպիտակուցի մյուս լավ աղբյուրներն են լովազգիները (չորացրած լոբի եւ սիսեռ), ընկույզ, սերմեր եւ ոչ ճարպոտ կաթնամթերք, ինչպիսին է հունական յոգուրտը:






