Շատ մարդիկ նախաճաշին ածխաջրեր են օգտագործում: Դա, դիետոլոգների կարծիքով, սխալ է, որը կարող է հետագայում հասցնել շատակերությանն ու ավելորդ քաշի ի հայտ գալուն:

Ածխաջրերի փոխարեն մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվություն տալ սպիտակուցային նախաճաշին: Եթե նույնիսկ մենք օգտակար սնունդ ենք պատրաստում, այն ոչ միշտ է մեզ էներգետիկ լիցք հաղորդում, որն անհրաժեշտ է ողջ օրվա համար:

«Անկախ այն հանգամանքից, թե ինչ կա մեր ափսեի մեջ, այն միշտ պետք է կիսով չափ լի լինի բանջարեղենից ու մրգերից եւ սպիտակուցներից, - նշեց դիետոլոգ Կրիստա Յոդեր Լատորյուն ԱՄՆ-ից, - ավելի հաճախ մարդիկ մոռանում են հենց սպիտակուցների մասին` չնայած նրան, որ դրանք ոչ միայն ապահովում են մեզ անհրաժեշտ էներգիայով, այլ նաեւ արագացնում նյութափոխանակութունը»:

Մասնագետների խոսքով` սովածության զգացումը կախված երկու գործոններից` ինչ ենք մենք կերել եւ ինչքան ենք մենք կերել: Եթե մենք նախաճաշի ընթացքում սպիտակուց ենք օգտագործում, ապա արդեն ճաշին կարող ենք շատ ուժեղ սովածություն զգալ, որի ազդեցության պատճառով էլ կարող ենք օգտագործել ոչ այնքան օգտակար մթերքները:

Ահա եւս մի պատճառ առավոտյան սպիտակուցներ չուտելու համար: Մեր օրգանիզմը ունակ է մեկ անգամից յուրացնել միայն երեսուն գրամ սպիտակուց: Եվ եթե մենք չենք ստանում հավելյա սնուցող նյութեր առավոտյան, ապա շատ դժվար կլինի լրացնել այս բացը օրվա ընթացքում:

Գիտնականների խոսքով` պարտադիր չէ ամեն առավոտ հավկիթ ուտել` բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանալու համար: Բավական է մի երկու հավկիթ, պանիր ու միրգ` էնեգիայի անհրաժեշտ քանակություն ստանալու համար: