Ժամն ուշ է, Դուք ուզում եք ուտել. սառնարանից վերցնում եք մի քանի ձու եւ հանկարծ նկատում, որ պիտանելիության ժամկետն անցել է: Ի՞նչ անել. ուտե՞լ՝ անտեսելով պիտանելիության ժամկետը:

Եթե պիտանելիության ժամկետից ընդամենը մեկ ամիս է անցել, ապա՝ այո, որքան էլ դա զարմանալի հնչի:

Առողջապահության մասնագետները նշում են, որ սննդամթերքի վրա նշված պիտանելիության ժամկետը չի նշանակում, որ դրանից հետո մթերքն անպայման փչացել է: Շատ սննդամթերքներ կարելի է օգտագործել պիտանելիության ժամկետի լրանալուց օրեր եւ նույնիսկ շաբաթներ անց:

ԱՄՆ մթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունում (FDA) կարծում են, որ դա մթերքի որակի ժամկետն է, ոչ թե՝ անվտանգության: Դա ավելի շուտ վաճառողների համար է, որպեսզի հասցնեն վաճառել այդ մթերքը մինչեւ պիտանելիության ժամկետի ավարտը:

Սառնարանում դրված կաթը կարելի է օգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց մեկ շաբաթ անց, կաթնաշոռը՝ 10-14 օր անց, յոգուրտը՝ մինչեւ 10 օրվա ընթացքում (դրանից հետո կենդանի բակտերիալ մշակաբույսերն սկսում են մահանալ), մայոնեզը՝ մոտ մեկ ամիս անց: Ձվերը սառնարանում կարող են պահպանվել պիտանելիության ժամկետի լրանալուց հետո եւս 3-5 շաբաթ, պահածոները կարելի է ուտել այնքան ժամանակ, քանի դեռ ապակե տարան նորմալ վիճակում է: Իսկ եթե տարան խամրած է, պետք  դեն նետել այն:

Նույնը վերաբերում է նաեւ պանիրին, համեմունքներին, կարագին, մարգարինին, մրգային հյութերին, հաղորդում է News Max-ը:

Ընդհանուր առմամբ՝ փորձագետները սպառողներին առաջարկում են մթերքը դեն նետելուց առաջ միացնել խելամտությունը:

Բորբոսը կամ լործային անգույն արտաքին տեսքը կարող են վկայել բակտերիաների մասին: Իսկ եթե մթերքի տեսքն ախորժալի չէ կամ  վատ հոտ է գալիս, մի կերեք:

Ինչ վերաբերում է սառեցված մթերքներին, ապա պետք է իմանալ, որ պաթոգենները չեն աճում սառեցված մթերքներում: Այնպես որ, սառեցված մթերքները կարելի է պահել ամիսներով:

Եթե մթերքը չոր է, չունի վատ հոտ եւ համ, ապա այն կարելի է պահել:

Սննդային թունավորումների մեծ մասը կապված չէ փաթեթավորման վրա նշված ժամկետի հետ: Դրանք տեղի են ունենում մթերքի ոչ ճիշտ պահելու, չլվածցված ձեռքերի եւ վատ լվացված մթերքների հետեւանքով: