Տարվա շոգ եղանակին այրվածք ստանալը շատ հեշտ է: Իսկ ինչպե՞ս արևայրուկ ստանալ առանց մաշկի գեղեցկությանն ու առողջությանը վնաս հասցնելու: Խորհուրդներով է կիսվում Ճառագայթային թերապիայի ու այրվածքների բուժման կենտրոնի մասնագետ Նազի Բարսեղյանը:
Մասնագետի խոսքով՝ սխալ է առաջին իսկ օրվանից շատ երկար ժամանակ անցկացնել լողափին՝ արևի տակ, եթե նույնիսկ Ձեր մաշկն ի սկզբանե թուխ է: Այսպես, ցանկալի չէ դուրս գալ լողափ ամենաշոգ ժամերին՝ 12.00-ից 17-18-ն ընկած ժամանակահատվածում: Արձակուրդի առաջին օրը ցանկալի է արևի տակ մոտ 15 րոպե անցկացնել, ընդ որում՝ մինչև կեսօր: Իսկ ահա երկրորդ օրվա ընթացքում կարելի արևայրուկ ընդունել մոտ 20 րոպե: Այսպես կարելի է աստիճանաբար ավելացնել արևի տակ գտնվելու տևողությունը:
Արևայրուկի ընթացքում, մասնագետի խոսքով, շատ կարևոր է պաշտպանիչ քսուկ օգտագործել: Սկզբում կարելի է ինտենսիվ պաշտպանության քսուկ ընտրել, իսկ այնուհետև փոխել պաշտպանության ավելի ցածր գործոն ունեցող քսուկով: Իսկ արևայրուկի քսուկը կարելի է օգտագործել միայ 7-րդ կամ 8-րդ օրվա ընթացքում, երվ մաշկ արդեն սովորել է արևին:
Քանի որ արևայրուկ ընդունել կարելի է ոչ միայն լողափին, այլ նաև քաղաքում (հատտկապես Երևանում, որտեղ շատ քիչ է ստվերը), մասնագետը խորհուրդ է տալիս նույնիսկ քաղաքում օգտագործել պաշտպանիչ քսուկ, ինչպես նաև բնական կտորից շորեր հագնել, պաշտպանել գլուխը, փորձել տանը մնալ ցերեկվա ընթացքում






