Հապալասը, խաղողն ու կակաոն օգնում են ավելորդ քաշի դեմ պայքարում: Ինչպես հայտնում են մասնագետները, այս մթերքներն իրենց մեջ այնպիսի նյութեր են պարունակում, որոնք ազդում են ճարպային բջիջների ձևավորման ու աճի վրա:
Այս մթերքներից ամեն մեկը առանձնանում է ճարպային հյուսվածքների նկատմամբ իրենց յուրահատուկ գործառույթով: Հապալասը խախտում է ճարպային բջիջների ձևավորումը: Նույն այդ գործառույթներն ունի նաև ռեսվերատրոլը, որը պարունակվում է կարմիր խաղողի մեջ:
Ինչ վերաբերվում է կակաոյին, այն իր մեջ պարունակում է պոլիֆենոլներ, որոնք խանգարում են ածխաջրերի յուրացմանը: Այս նուտրենտները նվազեցնում են էնզիմների ակտիվություն՝ ածխաջրերը քայքայող ֆերմենտների: Այսպիսով, օրգանիզմը չի յուրացնում այն ածխաջրերը, որոնք հետագայում ճարպ են դառնում:
Հիշեցնենք, որ կակաոի պարունակության բարձր մակարդակով շոկոլադը առաջին անգամ չէ, որ գիտնականների կողմից հայտարարվում է ավելորդ քաշից ազատվելուն նպաստող գործոն:






