Սինգապուրյան բժիշկները մշակել են նոր բջջային հավելված, որը օգնում է հաշվել օգտագործած ալկոհոլի քանակը: Երբ Դուք հասնում եք Ձեր ամսական/շաբաթական/օրական առավելագույն չափաբաժնին, հավելվածը զգուշացնում է, որ այդքանից ավելի խմել խորհուրդ չի տրվում

Alcohol Tracker հավելվածը, ինչը հատկանշական է, ոչինչ չի ասում այն մասին, որ պետք է հրաժարվել ալկոհոլից: Այն ընդամենը առաջարկում է  հետեւել օգտագործած ալկոհոլի քանակին, ինչը թույլ է տալիս չքայքայել առողջությունը: Հավելվածը նաեւ Ձեզ մի շարք հարցեր է առաջարկում, որոնց պատասխանները թույլ կտան պարզել, ինչպես է ալկոհոլը անդրադարձել Ձեր առողջության վրա: Հավելվածը նաեւ զանգահարում է նախապես որոշված համարով, եթե Դուք չափից շատ եք խմել:

Նմանատիպ հավելված է առաջարկում նաեւ NHS Choices-ը: Այն կոչվում է Change4Life drink tracker եւ աշխատում մոտավորապես այնպես, ինչպես Alcojol tracker-ը: Երկու հավելվածներն էլ հասանելի են ինչպես  Android, այնպես էլ IOS համակարգով աշխտաող սմարթֆոնների համար:

Հիշեցնենք, որ, արեւմտյան չափանիշների համաձայն՝ կանանց կարելի է խմել  օրական մոտ 175 միլիտր ալկոհոլ, իսկ տղամարդկանց՝ 3-4 միավորից ոչ ավել: