Նոր օնլայն խաղի հեղինակները առաջարկում են մոռանալ դիետաների մասին եւ օգտագործել իրենց խաղը, որը, «մարզելով» ուղեղը եւ տրամադրելով այն նիհարելուն, թույլ է տալիս ազատվել շաբաթական 0.7 կգ-ից:

Exeter University, Cardiff University-in, DailyMail.com-ը հատուկ 10-րոպեանոց խաղ են ստեղծել, որը, հեղինակների խոսքով, թույլ է տալիս մարդկանց 220  կալորիա պակաս օգտագործել: Սակայն այս արդյունքին հասնելու համար պետք է խաղալ շաբաթական առնվազն 4 անգամ:

Փորձարկմանը մասնակցած 41 մարդ միջինում շաբաթական նիհարում էին 0.7 կգ-ով: Ընդ որում՝ քաշի կորուստը շարունակվում էր նույնիսկ փորձարկման ավարտից հետո: Պետք է նշել, սակայն, որ մարդիկ ոչ միայն ավելորդ քաշ, այլ նաեւ բարձ կալորիականություն ունեցող չիպսեր, թխվածքեղեն, շոկոլադ ուտելու սովորություն ունեին:

Իսկ խաղն էլ մոտիվացնում է հրաժարվել հենց այդ մթերքներից: Այն շատ պարզ է: Որոշակի նկարներ տեսնելով՝ պետք է որոշակի կոճակներ սեղմել կամ էլ ընդհանրապես ոչ մի կոճակ ճսեղմել, եթե նկարը սեւ շրջանակի մեջ է: Այս շրջանակի մեջ են խաղի ընթացքում հայտնվում առողջության համար վնասակար տարբեր մթերքներ, ինչի արդյունքում մարդու ուղեղը տրամադրվում է, որ այս մթերքներից պետք է հրաժարվել:

Իսկ փորձել այդ խաղը կարելի է այստեղ: