Սխտորը առողջության համար առավել օգտակար մթերքներից մեկն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պատճառ՝ այն ամենօրյա սննդակարգում ընդգրկելու համար:

  1. Սխտորը բնական հակաբիոտիկ է պարունակու՝ ալլիում, որը կարող է օգնել բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակ: Այն նաեւ շատ օգտակար է մրսածության ու հազի դեպքում:
  2. Սխտորի կանոնանվոր օգտագործումը նպաստում է զարկերակային ճնշման՝ նորմայի սահմաններում պահպանելու համար՝ դրանով իսկ նպաստելով սիրտ-անոթային խնդիրների կարգավորմանը:
  1. Սխտորն օգնում է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են աղեստամոքսային համակարգի խնդիրները, փորկապն ու թթվայնության բարձր մակարդակը:
  2. Գյություն ունի կարծիք, որի համաձայն՝ սխտորը մանրացնելու եւ պաստայի ֆիզիկական որակներին հասցնելու դեպքում այն թույլ կտա ազատվել բորոբքումից, որը սարդի կամ մոծակի խայթոցի հետեւանք է: Ինչպես նաեւ կապահովի մաշկի տվյալ հատվածի դեզինֆեկցիան:
  3. Սխտորը օգտակար է նաեւ հոդերի համար: Դրա բաղադրության մեջ առկա կոմպոնենտները ամրապնդում են հոդերը՝ նվազեցնելով արտրիտի կամ մի շարք այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը:
  4. Սխտորն ապահովում է օրգանիզմը սպիտակուցներով, վիտամիններով, միներալներով, երկաթով՝ դրանով իսկ ամրապնդելով ոսկորներն ու ատամները, ինչը շատ արդիական է շատ մարդկանց համար: