Դժվար է հավատալ, որ Պամելա Ջեյկոբսը 52 տարեկան է: Արտաքինից նա երեսուն տարեկանից ավել չի երևում, իսկ նրա որդին արդեն 21 տարեկան է: Շատ տղամարդիկ՝ նույնիսկ երիտասարդ, Պամելայի վրա ուշադրություն են դարձնում, ինչը երբեմն նույնիսկ նյարդայացնում է նրա որդուն:
Նրա խոսքով՝ շնորհակալություն հայտնել իր լավ տեսքի համար նա պետք է ոչ միայն իր գեներին, այլ նաև ճիշտ սննդակարգին, մարզումներին ու կոկոսի յուղին:
Պամելան երբեք դուրս չի գալիս առանց արևից պաշտպանող քսուկի: Բացի այդ՝ նա կանոնավոր կերպով սաունա է հաճախում: Մաշկը օրական երկու անգամ խոնավացնում է կոկոսի յուղով՝ երբեմն ավելացնելով այն նույնիսկ սուրճի և ուտելիքի մեջ:
Ինչ վերաբերվում է սննդակարգին, Պամելան նախընտրում է կանաչ բանջարեղեն, իսկ հաց ու մակարոնեղեն աշխատում է չպգտագործել:
Պամելային մյուս գաղտնիքն էլ ժպիտն է:
«Ես մտածում եմ, որ հավերժ երիտասարդության գաղտնիքը ժպիտի մեջ է», - նշեց նա:













